Ժերար Պիկեն իր նոր ընկերուհու հետ հայտնվել է հարսանիքի

Ամռան սկզբին Շակիրան բաժանվեց Ժերար Պիկեից 12 տարվա հարաբերություններից հետո։ Լուրերի համաձայն՝ երգչուհին հեռացել է ֆուտբոլիստից նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։ Իսկ այժմ նախկին զույգը լուծում է խնամակալության հարցը։
Բացի այն, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստը բազմիցս հայտնվել է հասարակության մեջ իր նոր ընկերուհու՝ Կլարա Չիա Մարտիի հետ, օրերս նրա հետ մասնակցել է Բարսելոնայում հարսանիքի։