Այն, ինչ մինչև հիմա արել է Ադրբեջանը, իր տարածքային ամբողջականության վերականգնում է եղել․ Իրանի ԶՈւ ԳՇ պետ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի շարունակումը որևէ արդարացում չունի։ Այս մասին իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին։
«Այն, ինչ մինչև հիմա արել է Ադրբեջանը, իր տարածքային ամբողջականության վերականգնում է եղել։ Անշուշտ, այդ տարածքների փոքրամասնությունները պետք է խաղաղ ապրեն և մյուս քաղաքացիներին հավասար իրավունքներ ունենան»,-ասել է Բաղերին։
Նա հույս է հայտնել՝ լիակատար խաղաղություն կհաստատվի առանց տարածաշրջանի աշխարհագրական ու աշխարհաքաղաքական սահմանագծերի փոփոխության։