Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ ակտիվի հետ․ մանրամասներ

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա շրջանային կազմակերպության ակտիվի հետ: Հայտնել է ՀՀԿ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկուսակցական աշխատանքներին, ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային հնարավոր զարգացումներին առընչվող հարցեր:
Նախագահն անդրադարձել է նաև հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին: