Ֆորմալ առումով ձգձգումներ են․ փաստաբանը՝ Լևոն Քոչարյանին ազատ արձակելու մասին
Ըստ էության, ՍԴ որոշման հիմքով, Լևոն Քոչարյանը նույնիսկ 1 րոպե անազատության մեջ գտնվել չի կարող, ՍԴ-ի որոշումը ենթադրում է, որ Լևոն Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Լևոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ներկա պահին մենք գտնվում ենք ՔՀԿ-ում, լուծվում և քննարկվում են տեխնիկական հարցերը։ ՍԴ-ի որոշմամբ խափանման միջոցը համարվում է վերացված, այսինքն, անհրաժեշտ չէ առանձին դատախազի որոշումը՝ ՍԴ-ի ուժով նշված է, որ տվյալ որոշումը պարտադիր է պետական բոլոր մարմինների համար։ Մենք նախկինում ունեցել ենք նման դեպքեր և հիմա ստիպված ենք սպասել դատախազի որոշմանը։ Ես չեմ պատկերացնում՝ ինչպես է այդ որոշումը կազմվում 2 ժամից ավելի։ Այստեղ ֆորմալ առումով ձգձգումներ են գնում»,- նշեց Ալեքսանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում