Microsoft-ը կոչ է արել հնարավորինս շուտ հրաժարվել Internet Explorer-ից

Microsoft-ը կոչ է արել հնարավորինս շուտ հրաժարվել Internet Explorer-ից

Ամերիկյան Microsoft ընկերությունը կայքում հայտարարություն է հրապարակել, որում բոլոր օգտատերերին կոչ է արել հնարավորինս շուտ դադարեցնել Internet Explorer բրաուզերի օգտագործումը՝ ծրագրի աջակցության մոտալուտ ավարտի պատճառով։

Ծանուցման մեջ օգտատերերին նախազգուշացնում են, որ IE 11-ը՝ կորպորացիայի հայտնի բրաուզերի վերջին տարբերակը, պաշտոնապես կդադարեցնի աջակցությունը հունիսի 15-ին:

«Սպասելու փոխարեն մենք խորհուրդ ենք տալիս պլանավորել ձեր դուրս գալու սեփական ամսաթիվը: Նախապատրաստվելու լավագույն միջոցը մինչեւ հունիսի 15-ը ձեր կազմակերպություններում IE-ի ակտիվոր հեռացումն է»,- ասվում է Microsoft-ի հայտարարության մեջ:

Ընկերությունում նաեւ բրաուզեր են առաջարկել, որին, ըստ նրանց, արժե անցնել IE-ի փոխարեն: Հաղորդագրության մեջ ասվում է, որ դրա համար իդեալական է Edge-ը, որը Internet Explorer-ի հետ համատեղելիության ռեժիմի աջակցություն ունի։ Windows 10-ում եւ Windows 11-ում լռելյայն ընտևված է հենց Edge-ը: