«Կրեատիվը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրեն Արմեն Քոլոյանն է, ով ռադիոյում «պարտաճանաչ» կյանքի է կոչում Փաշինյանի գաղափարները:
Բաքվի ժա՞մ...
Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրեն Արմեն Քոլոյանը երեկվանից Հանրային ռադիոյի նյուզրումում տարբեր երկրների ժամանակը ցույց տվող ժամացույցներ է փակցրել պատին, և այդ ժամացույցների մեջ կան նաև մեր թշնամական երկու պետությունների՝ Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ։
Ըմբոստություն
Գուցե Արմեն Քոլոյանի քայլն աննկատ մնար կամ այդչափ աղմուկ չհարուցեր, եթե «թուրքական ժամանակը» չհայտնվեր Արցախի կործանման օրը:
Ի վերջո, Քոլոյանի քայլը կոշտ հակազդեցության արժանացավ հենց ռադիոյում:
Հանրային ռադիոյի աշխատակիցները երեկ փակցված ժամացույցի «Բաքու» անվանատախտակն այսօր փոխարինել են «Ստեփանակերտ»–ով:
Վահրամ Բագրատյան