Լևանդովսկին չի ցանկանում ՉԼ-ի խմբային փուլում հանդիպել իր նախկին թիմի հետ

Լևանդովսկին չի ցանկանում ՉԼ-ի խմբային փուլում հանդիպել իր նախկին թիմի հետ

Ռոբերտ Լևանդովսկին, ով այս ամառ Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվել է «Բարսելոնա», խոստովանել է, որ չէր ցանկանա մյունխենյան ակումբի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հանդիպել։

«Ո’չ… Պարտադիր չէ, որ դա լինի խմբային փուլում: Դեռ վաղ է, ինձ համար դա անսովոր զգացողություն կլինի։ Խնդրում եմ, միայն ոչ «Բավարիան».․․ Ինչպե՞ս կդիմավորեն ինձ երկրպագուները Մյունխենու՞մ, չգիտեմ․․․ հուսով եմ, որ լավ: «Բավարիայում» անցկացրած ժամանակից միայն դրական հիշողություններ ունեմ. «Բավարիայի» հետ իմ պատմությունը հավերժ կմնա իմ սրտում»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Bild-ը։