«Mercedes» է կողաշրջվել, վիրավnրներից մեկին փրկարարները հատուկ տեխնիկայով են դուրս բերել․ Shamshyan

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Գեղակերտ գյուղի սկզբնամասում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, կոտրել այն, այնուհետև բախվել է ճանապարհին կից կառուցված քարե պարսպին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։