Բժիշկը զգուշացրել է վեյփ ծխելու հետևանքով առաջացած նոր ու վտանգավոր հիվանդության մասին

Բժիշկ Մարինե Ղամբարյանը զգուշացրել է վեյփ ծխելու հետևանքով առաջացած նոր և վտանգավոր հիվանդության մասին։
Խոսքը EVALI-ի մասին է (անգլերեն՝ E-cigarette and Vaping use-Associated Lung Injury - թոքերի վնաս՝ պայմանավորված էլեկտրոնային ծխախոտով և վեյփերի ծխելով):
Ղամբարյանը նշել է, որ EVALI-ն թոքերի հյուսվածքի սուր ինհալացիոն վնասվածք է։ «EVALI-ով տուժածների 95 տոկոսի համար պահանջվում է հոսպիտալացում թոքային կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ մեկ երրորդի համար պահանջվում է թոքերի մեխանիկական օդափոխություն», - ընդգծել է նա:
Մասնագետի խոսքով՝ էլեկտրոնային նիկոտին պարունակող կամ նիկոտինազուրկ արտադրանքի օգտագործումը կարող է առաջացնել ոչ միայն ԷՎԱԼԻ, այլև սրտի, արյան անոթների, շնչառական համակարգի վնաս։
«Հիվանդության ուսումնասիրությունը դանդաղել է կորոնավիրուսային պանդեմիայի սկսվելուց ի վեր՝ առաջացած ախտանիշների նմանության պատճառով, և դրա հայտնաբերման մակարդակը դադարել է աճել, ինչը, սակայն, չի նվազեցնում դրա վտանգը վեյփ օգտագործողների համար»,- գրել է, Lenta.ru-ն։
COVID-19-ին նման հիվանդության ախտանիշների թվում ՌԴ Առողջապահության նախարարության բժիշկը նշել է ընդհանուր թուլությունը, շնչառությունը, տհաճությունը, ջերմությունն ու մարսողական համակարգի խանգարումները։ Պաթոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում նաեւ թոքերում։