Ես չեմ փոխվել․ նույն մարդն եմ ու նույն պրոֆեսիոնալը․ Ռոնալդու

Ես չեմ փոխվել․ նույն մարդն եմ ու նույն պրոֆեսիոնալը․ Ռոնալդու

Իմ կարիերայի ընթացքում միշտ փորձել եմ հարգալից լինել իմ գործընկերների, մրցակիցների և մարզիչների հանդեպ, ինչպես կյանքում, այնպես էլ խաղադաշտում, գրել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով վերջին իրադարձություններին։ 

«Իմ կարիերայի ընթացքում միշտ փորձել եմ հարգալից լինել իմ գործընկերների, մրցակիցների և մարզիչների հանդեպ, ինչպես կյանքում, այնպես էլ խաղադաշտում։ Դա չի փոխվել։ Ես չեմ փոխվել։ Ես նույն մարդն եմ ու նույն պրոֆեսիոնալը։

Հիմա զգում եմ, որ պետք է շարունակեմ քրտնաջան աշխատել Քերինգթոնում, աջակցել իմ թիմակիցներին և պատրաստ լինել ամեն ինչի՝ յուրաքանչյուր խաղում։ Ճնշմանը տրվելը տարբերակ չէ։ Երբեք չի էլ եղել։ Սա Մանչեսթեր Յունայթեդն է, և մենք պետք է միասնական լինենք։ Շուտով մենք նորից միասին կլինենք»,- գրել է Ռոնալդուն։