Իսրայելի բանակում կորուստների թիվը հասել է 189-ի

Իսրայելի բանակում կորուստների թիվը հասել է 189-ի

Իսրայելի պաշտպանության բանակում կորուստների թիվը հասել է 189-ի։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյաները նշել են ևս 20 զինվորների անուններ, որոնք զոհվել են գործողությունների ժամանակ: Թերթի տվյալներով՝ նրանք հակամարտության սրման զոհ են դարձել Գազայի հետ սահմանին գտնվելիս։

«Սպանված զինվորների թիվը հասել է 189-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։