Վրաստանի նախկին նախագահի վրա Թբիլիսիի օդանավակայանում ձվեր են նետել

Վրաստանի նախկին նախագահի վրա Թբիլիսիի օդանավակայանում ձվեր են նետել

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա Թբիլիսիի օդանավակայանում ձվեր են նետել:

Միջադեպը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալուց հետո, որին մասնակցել է նաև Զուրաբիշվիլին։ 

«TV Pirveli»-ն հայտնել է, որ հարձակվողները եղել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության համախոհները։ Օդանավակայանի անվտանգությունն ու ոստիկանությունը չեն միջամտել։