Մասկը սպառնացել է աշխատանքից հեռացնել Tesla-ի` հեռավար ռեժիմից գրասենյակ տեղափոխվել հրաժարվող աշխատակիցներին

Մասկը սպառնացել է աշխատանքից հեռացնել Tesla-ի` հեռավար ռեժիմից գրասենյակ տեղափոխվել հրաժարվող աշխատակիցներին

Էլեկտրաքարեր արտադրող Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը պահանջում է, որպեսզի ընկերության աշխատակիցները վերադառնան աշխատանքի գրասենյակում, հակառակ դեպքում նրանց աշխատանքից ազատում է սպառնում, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Մասկի նամակն աշխատակիցներին։

«Հեռավար աշխատանքն այլեւս չի ընդունվում» վերնագրով էլ. նամակում Մասկը գրել է. «Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է աշխատել հեռավար կարգով, պետք է լինի գրասենյակում շաբաթական նվազագույնը (եւ ես նկատի ունեմ նվազագույնը) 40 ժամ կամ հեռանա Tesla-ից: Սա ավելի քիչ է, քան մենք պահանջում ենք գործարանի աշխատողներից»,- նշել է Մասկը:

Ըստ Bloomberg-ի` թեեւ Մասկն այսպես է պատասխանել է իր թվիթերյան էջին բաժանորդներից մեկի խնդրանքին՝ դիմել այն մարդկանց, ովքեր կարծում են, որ աշխատանքի գնալը հնացած կոնցեպտ է. «Նրանք պետք է ձեւացնեն, որ այլ տեղ են աշխատում»,- պատասխանել է նա: