Պայքար շաուրմայի համար. Թուրքիան և Գերմանիան միջազգային վեճ են սկսել Դյոներ քաբաբի շուրջ

Թուրքիան և Գերմանիան որոշել են վիճաբանել շաուրմայի շուրջ, գրել է գերմանական «Bild» թերթը։
Պատճառը «Udofed» միջազգային ասոցիացիայի ցանկությունն է ճանաչել Դյոներ քաբաբը որպես «պահպանված ավանդական ուտեստ»։
Երեք տարի առաջ Դյներ քաբաբը սկսել է գրանցվել որպես «պահպանված ավանդական ուտեստ» Եվրամիությունում։
Թուրքական ավանդական բաղադրատոմսերը զգալիորեն տարբերվում էին գերմանականից։ Արդյունքում, յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է, որ իր արտադրանքը կոչվի «Դյոներ», պետք է մթերքը պատրաստի խիստ թուրքական բնութագրերով։ Դա առաջացրել է գերմանական իշխանությունների վրդովմունքը։
Մեկ տարի տեւած խորհրդակցություններից ու բանակցություններից հետո համաձայնություն ձեռք չի բերվել։ Այժմ թե՛ Գերմանիայի իշխանությունները, թե՛ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները սպասում են, որ դիմորդը հաշվետվություն ներկայացնի հանձնաժողովին։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա ապրիլի վերջին։ Իսկ եթե արտադրողների ասոցիացիան պնդի իր պահանջները, ապա իրավիճակը կունենա երեք ելք՝ անունը կմուտքագրվի գրանցամատյանում պահանջված ձևով, հանձնաժողովը դիմողից կպահանջի փոփոխություններ կատարել կամ ընդհանրապես կմերժի հայտը։
«Թուրքիայի պահանջներն արգելում են օգտագործել հորթի և հնդկահավի միս, զանազան մարինադներ և սոուսներ, նաև մսի էլեկտրական կտրատիչներ՝ 55 սմ դանակների փոխարեն, ինչը զգալիորեն կերկարացնի պատրաստման գործընթացը»,- գրել է Bild-ը։