ՌԴ-ն և Իրանը՝ Սյունիքի անվտանգության երաշխավոր

Սյունիքն անվտանգ է․ ես բոլորին հրավիրում եմ Գորիս: Այդ մասին հայտարարել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
Չնայած ՔՊ-ականների քայլերին այսօր Սյունիքը հայկական է, սակայն ոչ թե ՀՀ գործող իշխանությունների շնորհիվ, այլ ռուսական ռազմական ներկայության:
Սյունիքը՝ ՀՀ-ի անվտանգության անկյունաքարն է, Արցախի թիկունքն է և Սյունիքով է անցնում Հայաստանն Իրանին կապող «կյանքի ճանապարհը»:
Այսօր Սյունիքի և սյունեցիների ճակատագրով հետաքրքրվում են ՌԴ-ն, որն այնտեղ ունի ռազմաբազաներ՝ դրանք այնտեղ են հայտնվել 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև Իրանը, որն իր կոշտ հայտարարություններով ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության զսպեց թուրք-ադրբեջանական նոր ագրեսիան:
ՔՊ-ականների քայլերի արդյունքում՝ 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի ճանապարհների մի հատվածը հայտնվեց ադրբեջանական հսկողության ներքո: ՔՊ-ականները Սյունիքում ներդրումներ իրականացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու փոխարեն իրենք իրենց պարգևավճարներ են դուրս գրում, վայելում են կյանքն երևանյան սրճարաններում:
Հայոց պետականության ամրապնդման ու պաշտպանության տեսանկյունից Սյունիքի դերն անգնահատելի է: Սյունիքի հայաթափումը բխում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից, ովքեր ցանկանում են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով ճանապարհ ստեղծել դեպի Մեծ Թուրան՝ ՀՀ գործող իշխանությունների քառ լռության պայմաններում:
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, քանի որ Արցախն ամբողջությամբ հայաթափված չէ՝այնտեղ են ռուսական խաղաղապահները: Այդ առումով Սյունիքում ռազմական ենթակառուցվածքների ամրապնդումն ու հայաթափման կանխումը պետք է լինի ապագա ՀՀ իշխանությունների առաջնահերթությունը՝ ՔՊ-ի հետ ոչ ոք Սյունիքում վաղուց հույսեր չի կապում:
Վահրամ Բագրատյան