Հայ զինծառայողներն անձնազոհ մարտ են վարել, թշնամին մեծ կորուստներ ունի․ Ռուբինյան

Երեկ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները տեղակայման վայրերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներին, սադրել, կրակ վարել դիրքերի ուղղությամբ։ Այսօր ԱԺ նիստի մեկնարկին այս մասին հայտարարեց փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշեց, որ հայ զինծառայողներն անձնազոհ մարտ են վարել, թշնամուն պատճառել են զգալի վնասներ։

«Հակառակորդն ունի մեծաթիվ զոհեր ու վիրավորներ։ Ցավոք, հայկական կողմն էլ ունի չորս զոհ ու վեց վիրավոր»,- ասաց Ռուբինյանն, ապա խնդրեց, որ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեն զոհերի հիշատակը։

Մանրամասները՝ տեսանյութում։