Սխալ քաղաքականության հետքերով

Սխալ քաղաքականության հետքերով

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է, ով շարունակում է սպասարկել Փաշինյանի արկածախնդիր արտաքին քաղաքականությունը: 

Ինչպես դարձանք օտար հակամարտության կողմ 

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն երեկ մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» համատեքստում պարենային անվտանգության վերաբերյալ առցանց ձևաչափով թեմատիկ համաժողովին:
ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ համաժողովը «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովի շարունակությունն է: 

Չեզոքության խախտում 

Ռուս- ուկրաինական պատերազմի պարագայում Երևանի ամենաարդյունավետ քաղաքականությունը պետք է լիներ չեզոքությունը, մանավանդ, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանի առաջ չէր դրել կողմնորոշման խնդիր:
Ցավոք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն գնաց հակառակ ճանապարհով՝ այդ կոնֆլիկտում դիրքավորվելով Կիևի ճամբարում:
Այս արկածախնդրությունը շատ թանկ է նստելու Հայաստանի վրա ու դրանում իր մեծ «ավանդն» ունի Արմեն Գրիգորյանը:

Վահրամ Բագրատյան