Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունը կրկին չկայացավ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունը կրկին չկայացավ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունը Ազգային ժողովում կրկին տեղի չունեցավ։ ՀՀ ԱԺ 107 պատգամավորներից  քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել: 

ԿԿՀ  անդամի թեկնածուի պաշտոնին առաջադրված էին Վաղարշ Աղաբեկյանն ու Նարինե Ավետիսյանը։

Նշենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչության նախկին պետ Նարինե Ավետիսյանն արդեն երկրորդ անգամ է առաջադրվել այս պաշտոնի համար։ ՔՊ-ն, սակայն, անցած անգամ նույնպես չէր մասնակցել քվեարկությանը:

Մյուս թեկնածու Վաղարշ Աղաբեկյանը արցախցի իրավաբան է, այժմ ՔԿ-ում է աշխատում, աշխատել է նաև Արցախի դատախազությունում: