Նիկոլ Փաշինյանը Ներդրումային կոմիտեի նիստ է անցկացրել

Նիկոլ Փաշինյանը Ներդրումային կոմիտեի նիստ է անցկացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել 4 հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների վերջնական հաշվետվությունները: Հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի 4-րդ նիստը:

«Ներկայացված նախագծերը վերաբերել են փրկարար ծառայության հրշեջ–փրկարարական գույքի բարելավմանը, սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի ազգային դիտացանցի արդիականացմանը, ՀՀ–ում 10 բուժհաստատություն ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով հագեցմանը, քրեակատարողական նոր հիմնարկի կառուցմանն ու հետագա շահագործմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այս հաշվետվությունների հիման վրա նախագծերը հաստատվել են նիստի ընթացքում:

Նշվում է, որ քննարկվել են նաև նախագծեր, որոնք վերաբերել են Մաստարայի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցմանը, կենսաչափական անձնագրերի և էլեկտրոնային նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքին:

Փաշինյանը հանձնարարել է ամփոփել քննարկման ընթացքում առաջացած հարցերը: