Ստեփանակերտի վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21-ը համարվում է անհետ կորած․ մանրամասներ

Ստեփանակերտի մոտակա վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21-ը համարվում է անհետ կորած։ Այս մասին «Լուրերին» ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Ըստ նրա՝ կա 3 չնույնականացված դի, իսկ 120 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Քյարամյանի խոսքով՝ ՊԲ-ն պահեստը հանձնել է Արցախի իշխանություններին, զոհերի թվում կա երկու սպա, իսկ պահեստում պահվել է շուրջ 42 հազար տոննա վառելիք։
Անդրադառնալով պայթյունի հանգամանքներին և պատճառներին՝ նա ասել է, որ մարդիկ հարյուրներով, հազարներով, առանց մեկը մյուսին հերթ տալու, գնացել, վառելիք են փորձել ձեռք բերել։ «Սա վկայում է այն մասին, որ մարդիկ անելանելի վիճակում են եղել»,- նշել է նա: