Ջազն ու Երևանը. ջազային անզուգական մթնոլորտ՝ ONE & ONLY թատրոնում

Ջազասերների համար Երևանում ևս մեկ վայր ավելացավ, որն, անշուշտ, ամենասիրելիներից կդառնա:

ONE & ONLY թատրոնը ներկայացնում է նոր՝ DVINZZ երաժշտական նախագիծը՝ APRICOT JAM ջազ նվագախմբի կատարմամբ։ 

Մայիսի 25-ից, յուրաքանչյուր հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ Երևանի հենց սրտում՝ SEVEN VISIONS HOTELS, The DVIN-ում տիրելու է ջազ աստվածուհին:

Երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին սպասվում են կրակոտ երեկոներ, Նոր Օռլեանյան ջազային անզուգական մթնոլորտ՝ միաձուլված ժողովրդական գործիքների կոլորիտին: Հանրահայտ հիթերը ձեզ կտեղափոխեն դեպի տաք երկրներ, օրիգինալ պարային համարները հիշարժան կդարձնեն երեկոն: 

Եվ հիշեք. «Джаз — это мы сами в лучшие наши часы»...