Վանաձորում «ՎԱԶ 2110»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչից հրդեհ է բռնկվել, վիրավոր կա

Վանաձորում «ՎԱԶ 2110»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչից հրդեհ է բռնկվել, վիրավոր կա

Այսօր՝ մարտի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում ավտոմեքենա է այրվում: Հայտնել է Գագիկ Շամշյանը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դեմիրճյան փողոցի թիվ 1/4 հասցեի մոտ՝ «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայում, երբ վարորդ՝ Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Գարիկ Կիրակոսյանը բախվել է էլեկտրասյանը, ինչից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրշեջները մեկուսացրել, ապա մարել են կրակը: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել Գ. Կիրակոսյանին, իսկ ուղևոր 23-ամյա Զորիկ Կիրակոսյանին տեղում բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: