Կարոտում եմ հայրիկիս, ինքն Արցախում է, ծառայում է․ արցախցի փոքրիկ
Մենք Հադրութից ենք, պատերազմից հետո ենք դուրս եկել, որ հասկացանք՝ չենք կարող այնտեղ ապրել։ Այդ մասին այսօր Երևանում ՄԱԿ գրասենյակի մոտ անցկացվող ակցիայի ընթացքում ասաց արցախցի փոքրիկներից մեկը՝ նշելով, որ իրենց պահանջն է բացել Արցախի կյանքի ճանապարհը։
«Մենք Արցախում ընկերներ, քույրեր ու տատիկներ ունենք»,- նշեց արցախցի երեխան։
Երեխաներն իրենց ձեռքին պաստառներ ունեին, իրենց ընկերների նկարներն էին բերել, մարդկանց, որոնք կորցրել էին իրենց տները։
«Կարոտում եմ, հայրս ծառայում է այնտեղ»,- ասաց մեկ այլ փոքրիկ։
Մանրամասները՝ տեսանյութում։