Ոստիկանությունը ՔՊ-ին ծառայություննե՞ր է մատուցում․ մեկնաբանում է փոխոստիկանապետը

Նախորդ տարի ՃՏՊ-ների զոհ է դարձել 368 մարդ․ փոխոստիկանապետ 2021 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 4604 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 368 մարդ, մարմնական վնասվածք ստացողների թիվը 6699 է: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարում պատահարների թիվը որոշակիորեն աճել է։ «Ի տարբերություն նախորդ տարվա, 2022 թվականի երկու ամիսների ընթացքում ՃՏՊ-ների մասով դիտարկվում են դրական միտումներ։ Արձանագրվել է 576 ՃՏՊ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 651 դեպք էր։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների հետևանքով մահացել է 56 քաղաքացի, ապա այս տարի այդ թիվը 52 է»,- ներկայացրեց Արամ Հովհաննիսյանը։