Անուրանալի է «Բերդի» դերը հայկական մշակույթը սերունդներին փոխանցելու գործում․ նախագահի ուղերձը

Անուրանալի է «Բերդի» դերը հայկական մշակույթը սերունդներին փոխանցելու գործում․ նախագահի ուղերձը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել «Բերդ» պարային անսամբլի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ․

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի հիմնադրման 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Ավելի քան կես դար ստեղծագործական կոլեկտիվը, անաղարտ պահելով հայկական պարի ուրույն դիմագիծը, անմնացորդ նվիրումով ծառայել է հայ ժողովրդական պարարվեստի հանրահռչակմանը: Անուրանալի է անսամբլի հիմնադիր և երկարամյա գեղարվեստական ղեկավար Բորիս Գևորգյանի և մյուս պարուսույցների դերը հայկական ժողովրդական մշակույթը սերունդներին փոխանցելու գործում:

Կրկին շնորհավորելով վաստակավոր կոլեկտիվին՝ մաղթում եմ նորանոր ստեղծագործական հաջողություններ և բեղմնավոր գործունեություն»: