Չինաստանը կարող է ստիպել Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ․ Ֆրանսիայի ԱԳՆ

Չինաստանը կարող է ստիպել Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ․ Ֆրանսիայի ԱԳՆ

Չինաստանը կարող է ազդել Ռուսաստանի վրա, մասնավորապես՝ ստիպել Մոսկվային նստել ուկրաինական խնդրով բանակցությունների սեղանի շուրջ։

Հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Ֆրանսիայի արտգործնախարարը Պեկին է այցելել երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 50-ամյակի կապակցությամբ։ Նա հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հետ։

Համատեղ մամուլի ասուլիսում Բարրոն նշել է, որ Փարիզն ու Պեկինը «պետք է համակարգեն ջանքերը՝ Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հաստատման համար»։

Նա նաև վստահություն է հայտնել, որ Պեկինը կարող է ազդել Մոսկվայի վրա բանակցությունների հարցում։