Մենք տարանջատում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունները Արցախի ինքնորոշման իրավունքից. Աղազարյան

Հարցնում եք, թե ինչու սխալներից դասեր չենք քաղում․ քաղել ենք՝ սկսած 1994 թվականի սխալից, երբ Հայաստանը որպես կողմ խառնվեց ու կնքեց զինադադարի հայտնի պայմանագիրը: Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, իր բնորոշմամբ՝ անցյալի ու ներկայի կապող օղակներից մեկը։

Աղազարյանի պնդմամբ՝ դա մեծագույն սխալ էր։ 

«Որովհետև Հայաստանը գործ չուներ Ադրբեջանի հետ, նրա հետ չէր կռվում․ Ադրբեջանի դեմ կռվում էր Արցախի ժողովուրդը»,- նկատեց Աղազարյանը՝ ընդդմիությանը մեղադրելով ադրբեջանական թեզեր շրջանառելու մեջ։

Ըստ Աղազարյանի՝ հենց այդ պատճառով Հայաստանը դարձավ «օկուպանտ»։

«Հիմա մենք այդ սխալից դասեր քաղում ենք ու տարանջատում ենք երկու հարց՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից։ Դասեր քաղել ենք»,- շեշտեց ՔՊ-ական պատգամավորը։

Նա դիմեց այսօրվա ընդդիմությանն ու ասաց, որ այսօր Արցախի անկախություն ճանաչել են պահանջում, բա ինչո՞ւ իրենց իշխանություն եղած ժամանակ չեն ճանաչել։

«Բա ճանաչեիք։ Հիմա էլ համարձակություն ունեցեք, փաստաթուղթ բերեք, թե ՀՀ-ն ճանաչում է Արցախի Հանրապետությունը։ Ես իմ էն ժամանակվա ու էս ժամանակվա գծից չեմ շեղվել։ Երբ Ռոբերտ Քոչարյանը եկավ, դարձավ ՀՀ վարչապետ, ես շատ ուրախ էի, որովհետև իրեն ճանաչում էի, և ես նույնիսկ ասել եմ, որ Քոչարյանին պետք է օգտագործել որպես բուլդոզեր՝ Տեր-Պետրոսյանի իշխանությանը տապալելու համար։ Տապալեցինք, բայց հետո նա կեղծեց ընտրությունները»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։