Իսրայելի կառավարությունը միլիոնավոր դոլարներ կտրամադրի Էյնշտեյնին նվիրված թանգարանի կառուցման համար

Իսրայելի կառավարությունը միլիոնավոր դոլարներ կտրամադրի Էյնշտեյնին նվիրված թանգարանի կառուցման համար

Իսրայելի կառավարությունը որոշել է միլիոնավոր դոլարներ հատկացնել թանգարանին, որտեղ կտեղակայվի Ալբերտ Էյնշտեյնի փաստաթղթերի աշխարհի ամենամեծ հավաքածուն, հայտնել են Եբրայական համալսարանից։

Այն կկառուցվի Երուսաղեմի Givat Ram կամպուսում, որի համար կառավարությունը կտրամադրի մոտ 6 միլիոն դոլար, եւ եւս 12 միլիոն դոլար՝ համալսարանը:

Էյնշտեյնը՝ Եբրայական համալսարանի հիմնադիր հայրերից մեկը, եղել է հաստատության ոչ ռեզիդենտ կառավարիչը։

Բոլոր ժամանակների մեծագույն տեսական ֆիզիկոսներից մեկը, մահացել է 1955 թվականին՝ 76 տարեկանում։ Նա իր արխիվները կտակել է համալսարանին. համադրող Ռոնի Գրոսն ասել է, որ 85 հազար իրերը այն դարձնում են Էյնշտեյնի թղթերի ամենամեծ հավաքածուն աշխարհում:

Թանգարանում կտեղակայվի Էյնշտեյնի ամբողջ արխիվը եւ կծառայի որպես «նորարարական տարածք գիտության եւ տեխնոլոգիաների կրթության համար», ասվում է համալսարանի տարածած հայտարարության մեջ:

«Նորագույն ցուցահանդեսային տեխնոլոգիաների, գիտական ​​ցուցադրությունների եւ բնօրինակ փաստաթղթերի միջոցով թանգարանը կներկայացնի Էյնշտեյնի ներդրումը գիտության մեջ, նրա հայտնագործությունների ազդեցությունը մեր այսօրվա կյանքի վրա, նրա սոցիալական գործունեությունն ու մասնակցությունը նրա կյանքի կարեւոր պատմական պահերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը հեղաշրջում է կատարել այս ոլորտում՝ առաջարկելով տարածության եւ ժամանակի մեջ առարկաների շարժը դիտարկելու նոր ուղիներ: Նա նաեւ մեծ ներդրում է ունեցել քվանտային մեխանիկայի տեսության մեջ եւ 1921 թվականին արժանացել Նոբելյան մրցանակ՝ ֆիզիկայի բնագավառում ծավալած գործունեության համար։