Քուվեյթում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Քուվեյթում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Սարմեն Բաղդասարյանին Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչել։

Մեկ այլ հրամանագրով՝ Արսեն Առաքելյանը նշանակվել է Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Արսեն Առաքելյանին նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)»,- նշված է փաստաթղթում։