«Խնդիրը քո մեջ է, այլ ոչ՝ ՀԱՊԿ-ի Նիկոլ». Շարմազանով

«Խնդիրը քո մեջ է, այլ ոչ՝ ՀԱՊԿ-ի Նիկոլ». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Նիկոլ, իսկ դու կարողացե՞լ ես քո պարտականությունները կատարել Արցախի ու Հայաստանի հանդեպ, որ «աբիժնիկի» նման Արևմուտքում՝ Պրահայում բողոքում ես ՀԱՊԿ-ից։

ՀԱՊԿ-ին կարող են քննադատել բոլորը, բայց ոչ դու,Նիկոլ։

Դու ինքդ ես ընդունել քո սեփական անմեղսունակությունն ու նշել, որ Արցախի անվտանգության երաշխավորը ոչ թե քո ղեկավարած Հայաատանն է, այլ՝ ՌԴ-ն։

Դու ես մեծ-մեծ խոսել, բայց հետո հայտարարել ես, որ այնքան անճար ես, որ փողը ձեռքդ զենք չես կարողանում գնել։

Խնդիրը քո մեջ է, այլ ոչ՝ ՀԱՊԿ-ի։

Այդ նույն ՀԱՊԿ-ն Ապրիլյան պատերազմից հետո և Արցախի ինքնորոշման իրավունքն էր ճանաչում, և հասցեական մեղադրում Ադրբեջանին»։