Բժիշկը խոսել է երեխաների մոտ վահանաձև գեղձի հիվանդությունների ախտանիշների մասին

Բժիշկը խոսել է երեխաների մոտ վահանաձև գեղձի հիվանդությունների ախտանիշների մասին

Ե՛վ յոդ պարունակող վահանաձև գեղձի հորմոնների պակասը (հիպոթիրեոզ), և՛ դրանց ավելցուկը (հիպերթիրեոզ) բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա՝ հանգեցնելով տարբեր պաթոլոգիական վիճակների։

Lenta.ru-ի հետ զրույցում էնդոկրինոլոգ Մարիա Բարսկայան։

Հիպոթիրեոզը, ըստ Բարսկայայի, բաժանվում է առաջնայինի և երկրորդայինի։ Առաջնային հիպոթիրեոզը կարող է լինել ձեռքբերովի կամ բնածին և զարգանում է վահանաձև գեղձի պաթոլոգիայի պատճառով, երկրորդային հիպոթիրեոզը տեղի է ունենում հիպոֆիզի կողմից վահանաձև գեղձի խթանող հորմոնի անբավարար արտադրության պատճառով: 

«Մանկության շրջանում հիպերթիրեոզը 90 տոկոս դեպքերում առաջանում է ցրված թունավոր խպիպով, ինչպես նաև կարող է կապված լինել աուտոիմուն հիվանդությունների, վիրուսային կամ բակտերիալ վարակների հետ»,- նշել է բժիշկը։

Հիպոթիրեոզը երեխաների մոտ հանգեցնում է մտավոր և ֆիզիկական զարգացման ուշացման, նյութափոխանակության խանգարումների և ջերմակարգավորման գործընթացների:

«Հիպերթիրեոզով երեխաների մոտ վահանաձև գեղձի հորմոնների ավելցուկի ֆոնին խանգարվում է ածխաջրերի և լիպիդային նյութափոխանակությունը: Վահանաձև գեղձի հորմոնների ավելցուկը թունավոր ազդեցություն ունի սրտանոթային ու նյարդային համակարգերի, աղեստամոքսային տրակտի վրա և բացասաբար է անդրադառնում երեխայի հոգեկանի վրա»,- ընդգծել է Մարիա Բարսկայան։

Երեխաների հիպերթիրեոզի նշանները, ըստ էնդոկրինոլոգի, հետևյալն են՝ քաշի կորուստ (հաճախ աճող ախորժակի ֆոնին), ուժեղ քրտնարտադրություն, տախիկարդիա և սրտի բաբախյուն, տրամադրության փոփոխություններ, նյարդայնություն, արցունքահոսություն, ներքին անհանգստություն, ձեռքերի դող, երբեմն՝ ամբողջ մարմնի, ընդհանուր ու մկանային թուլություն, հոգնածություն, աչքերի չափի ավելացում, փայլի ավելացում:

Բարսկայան նախազգուշացրել է, որ, ցավոք, հիպոթիրեոզը հնարավոր չէ ընդմիշտ բուժել, իսկ հորմոնային փոխարինող թերապիան սովորաբար նշանակվում է ցմահ։