Այս պահին մայրաքաղաքում փակված փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան

Այս պահին մայրաքաղաքում փակված փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան

ՀՀ ոստիկանությունը հայնում է, որ այս պահին մայրաքաղաքում փակված փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:

Հիշեցնենք, որ «Դիմադրության» շարժումը այսօր Երևանում անհնազանդության երթեր է իրականացնում:

Անհնազանդության ակցիաներն ու երթերը ընթանալու են չորս ուղղությունով։

Առաջին երթը կմեկնարկի Գայի պողոտայից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։

 ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։