Հստակ ասեք՝ մարդիկ տուգանվելու են, թե ոչ. Գեղամ Մանուկյան

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանից այսօր հետաքրքրվեց՝ «պլյոնկաների» համար մարդիկ տուգանվելո՞ւ են, թե ոչ։

«Ես գիտեմ, որ հենց առաջին օրվանից անգամ ԱԺ պատգամավորի են կանգնեցրել, վերջինս համաձայվել է տեղում պոկել, բայց տուգանել են։ Շատ հստակ կարո՞ղ ենք արձանագրել՝ այսօր, եթե թաղանթով մեքենա լինի, տուգանվելո՞ւ է։ Մարդիկ խճճվեցին հայտարարությունների մեջ։ Մարդկանց հստակ ասեք՝ տուգանվելու են, թե՞ չեն տուգանվելու»,-ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից պարեկային ծառայողները եւ ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները եւ վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%, հայտնել է ոստիկանությունը:

Մանրամասն՝ տեսանյութում