Երիտասարդական մետրոյի մոտ բախվել են «Honda Elysion» և «Honda CR-V», վիրավnր կա․ Shamshyan

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16։40-ի սահմաններում Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, բախվել են 43-ամյա Արտաշես Խ․-ի վարած «Honda Elysion» և 59-ամյա Արմեն Գ․-ի վարած «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Դեպքի վայր են ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: