Հանրապետության հրապարակի բեմերը. մե՞ծ, թե՞ փոքր բեմն է Բագրատ Սրբազանի համար հավաքվել

MediaHub-ին Երևանի քաղաքացիները, մասնավորապես, վարորդները վերջին օրերին ահազանգում են, թե Հանրապետության հրապարակում երկու բեմ է հավաքվում, ինչը դժվարացրել է առանց այդ էլ ծանրաբեռնված երթևեկությունը:
MediaHub-ը տեղեկացավ, որ առաջիկա օրերին Հանրապետության հրապարակում երկու միջոցառում է տեղի ունենալու: Ըստ այդմ, փոքր բեմը, որ հարում է 2800-ամյակի այգու տարածքին, նախատեսված է Բագրատ Սրբազանի վաղվա հանրահավաքի անցկացման համար: Հիշեցնենք, հանրահավաքը տեղի կունենա վաղը, ժամը 18․30-ին:
Իսկ ահա մեծ բեմը, ինչպես հայտնում են մեր աղբյուրները, այլ միջոցառման համար է նախատեսված՝ հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կկայանա WCIT 2024/DigiTec-ը, որը կմեկնարկի հրապարակից համերգային ծրագրով։
Մարիաննա Արամյան