Եթե ձեր ծննդյան ամսաթիվը պարունակում է «7» թիվը ապա ․․․

Ինչ-որ մեկը «7»-ը համարում է կախարդական թիվ, ինչ-որ մեկը՝ բախտի թիվ, ինչ-որ մեկն ասում է, որ սա Պահապան հրեշտակի թիվն է։
Մեզանից ոչ ոք չգիտի ողջ ճշմարտությունը, բայց այս թիվը, անկասկած, Սուրբ նշանակություն ունի։
Յոթ թիվը միավորում է երկրայինն ու Աստվածայինը:
7 թիվը այլ թվերի հետ միասին, նույնպես կարևոր նշանակություն ունի: Օրինակ՝ 27 թիվը ցանկությունների կատարման թիվն է։
Եթե ճանապարհին հանդիպեք 777 համարին, ապա ձեր ցանկությունը կիրականանա։
7777 թիվը հազվադեպ կարելի է գտնել, այն ցույց է տալիս, որ մարդն ունի կախարդական ունակություններ և կարողանում է ընկալել աշխարհի երանգները։
«7» ձեր ծննդյան ամսաթվի մեջ
Որքան շատ լինեն յոթեր ձեր ծննդյան ամիս ամսաթվի մեջ, այնքան ավելի շատ Պահապան հրեշտակներ կունենաք: 7-ը հաջողության նշան է:
Ձեզ վերևից աջակցություն է ցուցաբերվում, բայց դուք պետք է ապացուցեք, որ արժանի եք դրան։ Եվ հետևաբար, նրանք, ովքեր ունեն մեկ յոթ և ավելին ծննդյան ամիս ամսաթվի մեջ, դժվարություններ և կորուստներ են ունենում:
Եթե մարդն ամեն ինչ արժանապատվորեն ընդունում է, համբերում է, դիմանում, չի կոտրվում, ապա նրան իսկապես մեծ հաջողություն է սպասում։ Ինչ-որ բան ստանալու համար պետք է ինչ-որ բան զոհաբերել:
7-ին ծնված մարդն իսկապես որոշակի կախարդական ունակություններ ունի։ Նա տաղանդավոր է և հետաքրքրասեր։ Բայց պետք է պատրաստ լինեք կորուստներին: Հոգին բացահայտվում է փորձությունների ժամանակ։
Եթե ծննդյան ամսաթվում կա երկու «7», ապա նրան նույնպես հաջողություն է սպասվումի։ Կորուստները կլինեն ոչ թե մեկ կողմից այլ մի քանի։ Մի մոռացե՛ք, որ դժվարություններից պետք է ոչ թե հիասթափվել այլ դասեր քաղել։ Մի գուցե ինչ որ բան սխալ եք արել և դրա փոխհատուցումն եք ստանում։
Եթե ծննդյան ամսաթվի մեջ կա 3 յոթ, ապա մարդը կարող է լինել աճպարար, գիտի ինչպես կարդալ վերևից եկող տեղեկությունը։ Հոգեպես զարգացած է։ Նման մարդկանց անվանում են հրեշտակ, նրանք Երկիր են գալիս կարճ ժամանակով հատուկ նպատակով։ Եթե առաջադրանքները մարդը չկատարի, նա կհեռացվի երկրային հարթությունից։
Նման մարդը երկար կապրի, եթե հիշի իր ճակատագիրը:Կյանքը նրա համար դժվար կլինի։ Կենթարկվեն տառապանքների: Ահա թե ինչու ծննդյան ամիս ամսաթվում երեք «7» թվով մարդիկ պաշտպանվում են մեկից ավելի պահապան հրեշտակի կողմից։
7777 (չորս յոթ) ծննդյան ամսաթվի մեջ տարածված չէ։ Նման ամսաթվի տակ ծնված երեխաները հիմնականում հիվան են ծնվում և հիվանդության պատճառով կարող են վաղաժամ մահանալ։ Նրանք նման են կարմայի դիրիժորների:
Ընտրված կարող են համարվել այն մարդիկ, ովքեր ունեն երեք «7» ։ Նրանք ընտրվում են Բարձրագույն ուժերի կողմից հատուկ նպատակներով, և նրանցից ավելին կպահանջվի:
Հիշե՛ք, որ բոլոր հրեշտակները իրենց երկրային կյանքն անցկացրել են տառապանքի մեջ:
7 թիվը բերում է հաջողություն և մեծ հնարավորություններ։ Ամենալավը գալիս է տառապանքով։
Խոնարհ եղեք կյանքի դասերի նկատմամբ և հավատացեք ինքներդ ձեզ:
«Յոթ»-եր ոչ մեկին մի լսե՛ք այլ առաջնորդվեր Ձեր ինտուիցիայով,ճակատագիրը Ձեր կողքով անտարբեր չի անցնի։