Մոսկվայի համար անփոփոխ կարևորություն են ներկայացնում բարեկամական հարաբերությունները ՀՀ-ի հետ․ Լավրով
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Մենք պատրաստ ենք շարունակել գործադրել բոլոր ջանքերը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ամրապնդման համար»,-. հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ռուսաստանի աարտաքին գերատեսչության ղեկավարն իր հերթին նշել է, որ Մոսկվայի համար անփոփոխ կարևորություն են ներկայացնում բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, և որ երկիրը պատրաստ է զարգացնել տնտեսական և հումանիտար կապերը:
Սերգեյ Լավրովն ընդգծել է ՀՀ և ՌԴ ղեկավարների միջև շարունակվող ինտենսիվ քաղաքական երկխոսությունը:
Մանրամասները՝ տեսանյութում։