Մեծ Բրիտանիայի վարչապետն արդեն չի հավատում, որ տրանսկանայք կանայք են

Մեծ Բրիտանիայի վարչապետն արդեն չի հավատում, որ տրանսկանայք կանայք են

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը այլևս չի հավատում, որ տրանսգենդեր կանայք կանայք են։

Այս մասին հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչը, ում հայտարարությունը մեջբերել է BBC-ն։

Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը որոշում էր կայացրել, որ հավասարության մասին օրենքի համաձայն կինը սահմանվում է իր կենսաբանական սեռով:

2022 թվականի մարտին, երբ Սթարմերը ընդդիմության առաջնորդն էր, Times-ին ասել է, որ «տրանսգենդեր կանայք կանայք են, և դա միայն իմ կարծիքը չէ, փաստացի օրենք»:

Հարցին, թե արդյոք Սթարմերը դեռ հավատում է, որ տրանս կինը կին է, վարչապետի խոսնակն ասել է. «Ոչ, Գերագույն դատարանի վճիռը պարզ դարձրեց, որ հավասարության օրենքի տեսանկյունից կինը կենսաբանական կինն է: Դա պարզ է նշված վճռի մեջ»: