Արմեն Գրիգորյանը Թեա Քենդլերի հետ քննարկել է երկկողմ առևտրի, ներդրումների բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերը

Արմեն Գրիգորյանը  Թեա Քենդլերի հետ քննարկել է երկկողմ առևտրի, ներդրումների բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերը

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերին:

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղարն ընդգծել է երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան և շեշտել տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ առևտրի, ներդրումների, էներգետիկայի և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը և համագործակցության խորացմանը: