Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց. Շրջափակումը համախմբել է Արցախի ժողովրդին և համայն հայությանը․ Վարդանյան

Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց. Շրջափակումը համախմբել է Արցախի ժողովրդին և համայն հայությանը․ Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հանդիպել էի իր ընկերների, գործընկերների և համախոհների հետ Արցախից, Հայաստանից և Սփյուռքից, ովքեր «անտարբեր չեն և ճգնաժամային շրջանում շարունակում են մնալ Արցախի և այստեղ ապրող 120 հազար հայության կողքին»։

Սոցցանցում հրապարակված տեսանյութում Վարդանյանը նշել է, որ ճգնաժամը ինքնամաքրվելու՝ հայրենիք, ազատություն, հարգանք, արդարություն արժեքների կարևորությունը հասկանալու հնարավորություն տվեց:

«Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց՝ ընտրելով այս ճանապարհը, քանի որ շրջափակումը հնարավորություն տվեց Արցախի ներսում կրկին զգալ այն էներգիան, որը կար 1988-ին: Շրջափակումը համախմբել է Արցախի ժողովրդին և համայն հայությանը։ Եղել ենք, կանք ու կլինենք»,- եզրափակել է Վարդանյանը։