Մահացել է հայտնի ռեժիսորը

76 տարեկանում մահացել է ռեժիսոր Նիկոլայ Դոստալը. հայտնում է TASS-ը՝ Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միությանը հղումով։
Հանգուցյալի եղբոր խոսքով՝ ռեժիսորը մահացել է նախորդ գիշեր։ ՌԴ ժողովրդական արտիստի մահվան պատճառը չի հաղորդվում։ Նրա հոգեհանգստի արարողության օրն ու վայրը դեռ որոշված չեն։