Թրամփի հատուկ բանագնացը խոսել է ռուս-ուկրաինական կարգավորման մանրամասներից

Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիրը կներառի «հինգ տարածքների» հարցի կարգավորումը, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը Fox News-ին տված հարցազրույցում։
Թրամփի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հնարավոր խաղաղության համաձայնագիրը կներառի նաև անվտանգության մի շարք արձանագրություններ և այլ կարևոր աշխարհաքաղաքական ասպեկտներ։
«Կա ՆԱՏՕ-ի 5-րդ հոդված, դրա հետ կապված շատ մանրամասներ կան: Սա բարդ իրավիճակ է, որը հիմնված է երկու երկրների միջև տեղի ունեցած իսկապես խնդրահարույց իրադարձությունների վրա»- ասել է նա։