«Երևանը» կարողացավ 3:2 հաշվով առավելության հասնել «Մանչեսթեր Ֆուտզալի» նկատմամբ 

 «Երևանը» կարողացավ 3:2 հաշվով առավելության հասնել «Մանչեսթեր Ֆուտզալի» նկատմամբ 

ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման նախնական փուլի D խմբի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Երևանը» կարողացավ 3:2 հաշվով առավելության հասնել «Մանչեսթեր Ֆուտզալի» նկատմամբ 

«Երևանի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռաֆիկ Մելիքյանը ևս մեկ անգամ աչքի ընկավ Արթուր Պատատյանը։ Մրցակցի կազմում պատասխան գոլերը խփեցին Ուրիել Արաուխոն և Ջորդան Էդջը։ 

Խմբային փուլի երկրորդ հանդիպումը «Երևանը» կանցկացնի օգոստոսի 23-ին ընդդեմ Նիդերլանդների չեմպիոն «Թայգերս Ռեորմունդի»։ Խմբի մյուս խաղում Նիդերլանդների չեմպիոնը չորս գնդակ է ուղարկել Թուրքիայի չեմպիոն «Շիշլիի» դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը` 4:1։       

ՀՖՖ

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub