Խոշոր վթար, բախվել են «Nissan» և «Opel», այլ «Opel» էլ հայտնվել է մայթին, 3 վիրավnր կա․ Shamshyan

Խոշոր վթար, բախվել են «Nissan» և «Opel», այլ «Opel» էլ հայտնվել է մայթին, 3 վիրավnր կա․ Shamshyan

Այսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Սասունցի Դավիթ- Բելինսկու փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաներ: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Opel»-ներից մեկն ու «Nissan»-ը ունեցել են ճակատային բախում, իսկ մյուս «Opel»-ն էլ բախումից հետո կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: