Գերմանիան կարող է կրճատել 150 հազար աշխատատեղ. Bild

Գերմանիան կարող է կրճատել 150 հազար աշխատատեղ. Bild

Գերմանիան կարող է կրճատել 150 հազար աշխատատեղ, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն միմյանց նկատմամբ ներմուծման մաքսատուրքեր սահմանեն, գրում է Bild-ը՝ հղում անելով Գերմանիայի տնտեսագիտության ինստիտուտին (IW):

«Մինչ Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը կարող է կորցնել 150 հազար աշխատատեղ (Գերմանիայում, եթե առևտրային պատերազմ սկսվի: - Խմբ.): Հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը և գործազրկությունը, այս հարվածը մեզ կհասներ ամենավատ պահին», - ասաց հետազոտող Յուրգեն Մաթեսը:

Գերմանիայի ՀՆԱ-ն, ինստիտուտի հաշվարկների համաձայն, կարող է կրճատվել 0,4%-ով, ինչը կհանգեցնի տարեկան շուրջ 25 միլիարդ եվրոյի տնտեսական կորուստների։

Առևտրային պատերազմը «դժվար կլինի Գերմանիայի համար», - ավելացրեց Մաթեսը, բայց այն ավելի ծանր հարված կհասցնի ամերիկյան տնտեսությանը: Ըստ ինստիտուտի, այս դեպքում ԱՄՆ ՀՆԱ-ն արդեն 2025 թվականին կնվազեր 1,5 տոկոսով, իսկ 2028 թվականին տնտեսական կորուստները կկազմեն գրեթե 900 միլիարդ դոլար։

Չորեքշաբթի օրը Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը որոշում է կայացրել և շուտով կհայտարարի ԵՄ-ից ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին։ 

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ «խստորեն և անհապաղ կպատասխանի», եթե եվրոպական ապրանքների ներմուծման վրա «չհիմնավորված» մաքսատուրքեր սահմանվեն: