Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի առողջական վիճակը գնահատվել է բավարար կայուն

Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի առողջական վիճակը գնահատվել է բավարար կայուն

Մարտի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են ԱՀ ԱՆ հանրապետական բժշկական կենտրոն՝ ծանոթանալու այսօր՝ ժամը 10:35-ին, իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակչի առողջական վիճակին և ճշտելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Քաղաքացու առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար կայուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Քաղաքացին այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10:35-ին, ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից մեջքի շրջանում վիրավորում է ստացել:

Ականը պայթել է տան բակում: