Փաշինյանի նոր թիրախը 

Փաշինյանի նոր թիրախը 

«Ֆրանս-պրեսս» գործակալությանը տված մեծածավալ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը դարձյալ կրկնել է իր բրենդային խոսքերը ՀԱՊԿ-ի մասին:

«Իրականում հարցն այն չէ՝ Հայաստանը դո՞ւրս է գալիս կամ դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, թե՝ չէ, իրականում հարցն այն է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից դո՞ւրս է գալիս, թե՞ ոչ, որովհետև չթաքցնեմ, ուղիղ ասեմ՝ շատ փորձագետներ կան Հայաստանի Հանրապետությունում, անկախ փորձագետներ, որ ինձ պարբերաբար զեկույցներ են ուղարկում այն մասին, որ այս գործընթացներն ի ցույց են դնում, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից»,- ասել է նա:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Փաշինյանը հերթական անգամ անգրագետ ձևակերպում է արել՝ օտար պետությանը վերագրելով մի բան, որն ընդամենն իր պատկերացումների, սուբյեկտիվ ընկալումների հետևանք է:

Նույնիսկ այս պարագայում Փաշինյանը խորամանկում է կամ դիմում է «կրուտիտի»:

Նախ, այդ «անկախ փորձագետներ»-ը հենց իր կողմից ուղղորդվող հաստիքային արևմտամետներն են:

Եվ երկրորդ, Փաշինյանն ուղղակի հող է նախապատրաստում իր քաղաքականության հնարավոր հետևանքի համար: Ավելի պարզ, այն, ինչ այսօր Փաշինյանը բանակցում է Վաշինգտոնում կամ Բրյուսելում, ոչ թե խաղաղության, այլ տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման մասին է:
Բայց նողկալի է տեսնել, թե ինչպես է Փաշինյանը իր հնարավոր ճամբարափոխության կանխատեսելի ձախողման «մեղավոր» կարգում այս դեպքում էլ փորձագետներին:

Վահրամ Բագրատյան