Ախտանշաններ, որոնք վկայում են շաքարախտի հավանականության մասին

Շաքարային դիաբետը լուրջ հիվանդություն է, որը հանգեցնում է անոթային պատի և նյարդային բջիջների պատյանների վնասմանը: Բժիշկն ընդգծել է քիչ հայտնի նշաններ, որոնք կարող են վկայել կյանքին սպառնացող վիճակի մասին:
Շաքարային դիաբետի դեպքում ախտահարվում են ծայրամասային նյարդերը, ինչի հետևանքով առաջանում է ցավ, թմրություն և տհաճ քոր: Տուժում են վերջույթները, հատկապես ոտքերը։
Ըստ նրա՝ այս ախտանշանները կարող են առաջանալ հանկարծակի և բավականին ինտենսիվ լինել, ինչը զգալիորեն վատթարացնում է կյանքի որակը, խանգարում է շարժմանը, ուժեղ ցավ է պատճառում, ինչպես նաև առաջացնում է դեպրեսիա և սոցիալական մեկուսացում։
Կարևոր է նշել, որ շաքարային դիաբետի դասական նշաններն են՝ մշտական ծարավը, ծայրահեղ քաղցը և հաճախամիզությունը, գրում է «Чемпионат»-ը։