Դատախազությունը պահանջում է բռնագանձել ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԺ նախկին նախագահի գույքը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԺ նախկին նախագահի գույքը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ, ԱԽ նախկին քարտուղար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի և նրա ընտանիքի անդամների գույքը։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի տեղեկատվության համաձայն՝ դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Արթուր Բաղդասարյանի, Աննա և Վահան Բաղդասարյանների՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման պահանջով։

Հայցը մակագրվել է դատավոր Նարինե Ավագյանին։