Հայազգի Արա Շահվերդյանը և Գեղարդ Մանսուրյանն ընտրվել են Իրանի խորհրդարանի պատգամավորներ

Հայազգի Արա Շահվերդյանը և Գեղարդ Մանսուրյանն ընտրվել են Իրանի Մեջլիսի պատգամավորներ։
Արա Շահվերդյանը, որը նաև գործող պատգամավոր է, ընտրվել է Թեհրանի և հյուսիսային շրջանի իրանահայության ներկայացուցիչ։
Գեղարդ Մանսուրյանը միջազգայնագետ է և իրանական մամուլում աչքի է ընկել Հայաստանի ու Արցախի մասին հոդվածներով։ Նա Սպահանի և հարավային շրջանի իրանահայության ներկայացուցիչն է։